Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ այլ երկրներ պատրաստվում են նրան, որ ինքը կհաղթի նոյեմբերի ընտրություններում, այլ ոչ թե իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը։
«Չեմ կարծում, որ դա (իմ հաղթանակը) ցնցի աշխարհը: Կարծում եմ, որ աշխարհը, Եվրոպան պատրաստ են դրան: Նրանք նույնիսկ ցանկանում են, որ դա տեղի ունենա, թեև կնախընտրեն ինձ հետ չզբաղվել տնտեսական հարցերով: Բայց նրանք դա են ուզում, քանի որ աշխարհը պայթելու եզրին է, իսկ ինձ հետ այն չի պայթի»,- ասել է հանրապետականը՝ ելույթ ունենալով Ֆլինտում (Միչիգան):
Սա Թրամփի առաջին հանրային միջոցառումն է ընտրողների առջև սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մահափորձից հետո։
Մեկնաբանելով մահափորձը՝ Թրամփն ասել է, որ նախագահ լինելը միշտ ինչ-որ չափով վտանգավոր է, սակայն վստահեցրել է, որ դեռ ծրագրում է ստանձնել ամենաբարձր պետական պաշտոնը։