Ձմռանը Ուկրաինայում կարող է լույս չլինել օրական մինչև 18 ժամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի էլեկտրացանցերին Ռուսաստանի օդային հարվածները վտանգ են ներկայացնում առաջիկա ձմռան ամիսներին երկրի բնակիչների կենսապայմանների համար:
Այս մասին ասվում է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության զեկույցում։ Փորձագետները նշում են, որ այս ձմռանը ուկրաինացիներին սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք կարող են տևել 4-18 ժամ:
Զեկույցում նշվում է, որ Կիևի բնակիչների գրեթե 95%-ն օգտագործում է կենտրոնացված նկուղային ջեռուցման համակարգեր, որոնք պահանջում են էլեկտրական պոմպեր՝ շենքի վերին հարկերը ջերմություն մատակարարելու համար։
«Առանց վթարային էլեկտրամատակարարման, քաղաքի միլիոնավոր բնակիչներ կարող են մնալ առանց ջերմության»,- ասվում է զեկույցում:
19 Սեպտեմբեր, 2024 18:01
732
Եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, ապա կյուրացնի Արլ․ Եվրոպայի համար նախատեսված միջոցները․ Կոբախիձե
16 Հոկտեմբեր, 2026 16:22
Ուկրաինան շարունակում է հարվածել էներգետիկ օբյեկտներին․ Պեսկով
15 Հոկտեմբեր, 2026 14:05
Օրակարգում Ուկրաինայի հարցով նախատեսված հանդիպումներ չկան․ Պեսկով
14 Հոկտեմբեր, 2026 14:00
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
12 Հոկտեմբեր, 2026 09:46
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
09 Հոկտեմբեր, 2026 09:58
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
08 Հոկտեմբեր, 2026 10:01