Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ ինքը չի վախենում ԱՄՆ ընտրությունների արդյունքից՝ ո՛չ դաշինքի գործունեության, ո՛չ էլ Ուկրաինային ապագա աջակցության հետ կապված։
«Ես չեմ վախենում ԱՄՆ ընտրությունների արդյունքից, ես բացարձակապես պատրաստ եմ աշխատելու Հարիսի և Թրամփի վարչակազմի հետ։ Ես չեմ վախենում նաև Ուկրաինային օգնության շարունակությունից (եթե Դոնալդ Թրամփը հաղթի), նրանք արդեն մասնակցում են այդ օգնությանը, և դա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային, այլ նաև իրենց»,- ասել է նա Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։

594