Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր չէ այս մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան։

Marca-ի համաձայն՝ Խորվաթիայի հավաքականի ավագը ցանկանում է մեկ տարով երկարաձգել «Ռեալի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին:

39-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել 2026թ․ աշխարհի առաջնությանը և ցանկանում է այդ ժամանակ լինել «Ռեալի» ֆուտբոլիստ։

Մոդրիչը 2012 թվականին Լոնդոնի «Տետենհեմից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 12 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում:

572