Ֆրանսիան պնդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի միջազգային դիտարկմանը
Ֆրանսիան գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրագործումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո: Այս մասին օրերս հայտարարել են երկրի նախագահի աշխատակազմից:
Հայտարարությունը հնչել է Փարիզում մտահոգությունների ֆոնին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համաձայնագիր կնքել՝ ապագա խաղաղ բանակցություններից արևմտյան երկրներին դուրս թողնելու նպատակով:
Մոսկվան, Վաշինգտոնի և Փարիզի հետ միասին, համանախագահում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը, բայց նրանք չեն մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համաձայնագրի կնքմանը, որը կոչված է դադարեցնելու վեցշաբաթյա ռազմական գործողություններն այդ անկլավի շուրջ:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
25 Նոյեմբեր, 2020 12:44
552
Ֆրանսիայում շաբաթ օրը ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1400 մարդ
26 Հոկտեմբեր, 2026 14:47
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
24 Հոկտեմբեր, 2026 19:13
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսվող բողոքի ցույցերին կարող է մասնակցել 400–500 հազար մարդ. TF1
23 Հոկտեմբեր, 2026 17:31