Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից: Եթե մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման անհրաժեշտության մասին, ապա դա ենթադրում է, որ դպրոցում կարող են լինել ամենատարբեր առարկաներ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարը հավելեց, որ այսօր դպրոցներում դասավանդվում է գրաբար, գծագրություն, ինչպես նաև արհեստական բանականության դասընթաց. «Այսինքն՝ առարկաները բազմազան են դառնում: Սա է պահանջում երեխայի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքը: Հետևաբար՝ այստեղ մեկ դասագրքին կառչած մնալը որևէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը, ու մենք փորձում ենք այս տարի պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին»: 
 

327