Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի արքա Պելեն արձագանքել է արգենտինացի, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան լուրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Տխուր է այսպես կորցնել ընկերներին: Վստահ եմ՝ մի օր մենք գնդակ կգլորենք երկնքում»,- ասել է Պելեն: 

Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մարադոնան օրեր առաջ էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ ենթարկվել էր գլխուղեղի թրոմբի վիրահատության: Արգենտինայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ: 1986թ. Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

193