Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մինչև գարուն շարունակվելու է 50 հազար դրամ տրամադրելու ծրագիրը, երբ շահառուների թիվը կհամապատասխանի 2024 թվականին ստացածների թվին: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե որ խմբերն են շարունակելու ստանալ աջակցությունը:
«Մենք ասում ենք, որ 50 հազարը կիջնի կդառնա 40 հազար կոնկրետ թիրախային խմբերի դեպքում․ դրանք են մինչև 18 տարին լրացած երեխաները կամ պարտադիր կրթություն ստացած 18 տարին լրացածները, 63 և ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները, առաջին և երկրորդ հաշմանդամություն ունեցող անձինք»,- պատասխանեց նախարարը:
Վարչապետ նշեց. «Մենք սկզբնական շրջանում՝ 2023 թվականի հոկտեմբեր, հետո այս սոցիալական ծրագիրը շարունակվել է, բայց նաև մենք մեր քաղաքականությամբ պետք է քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու համար:
«Մենք ոչ թե զրոյացնում ենք փաթեթը, այլ որոշակի սեցիալական խմբերի աջակցում ենք, եթե ուշադրություն դարձրիք՝ աշխատանքային տարիքի մարդկանց քաջալերում ենք, որ նրանք արդեն աշխատեն և իրենց աշխատանքով նաև իրենց այդ կարիքները հոգան, որն ընդհանուր առմամբ տեղավորում է մեր ռազմավարությունների և տրամաբանության մեջ, ինչի մասին ես խոսել եմ ԱԺ-ում, մի քիչ այլ համատեքստում»,- ասաց Վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։