Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անդամակցության բանակցությունները սկսելով՝ պետք է շանտաժին վերջ տալ։ Եթե ուզում են բանակցություններ սկսել, ուրեմն թող այդ փաստաթուղթը դնեն սեղանին, ես այսօր էլ կստորագրեմ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ առաջիկա չորս տարիներին օրակարգից հանում ենք այդ հարցը։ Այս ամբողջ ընթացքում ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակն օգտագործվել է որպես շանտաժի միջոց։ Սա աղետ էր մեր երկրի համար, հատկապես ուկրաինական պատերազմի սկզբում, երբ մենք ամենաշատը խաղաղության կարիք ունեինք։ Հենց այդ ժամանակ էլ մեր երկիրը սկսեց շանտաժի ենթարկվել թեկնածուի կարգավիճակի հարցում՝ մի իրավիճակ, որը տեւեց գրեթե երկու տարի։ Մենք այս շանտաժին ենք ենթարկվել 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբեր։ Այն բանից հետո, երբ այս գործիքը կորցրեց իր արդյունավետությունը, և մենք ստացանք թեկնածուի կարգավիճակ, նրանք սկսեցին շանտաժի ենթարկել մեզ, որպեսզի սկսենք անդամակցության բանակցությունները։ Այս մարտավարությունը գործում է արդեն երեք տարի և ծառայում է միայն որպես արհեստական գործիք՝ հասարակությունը պառակտելու, բևեռացում և արմատականություն հրահրելու համար։ Սա պետք է դադարեցվի: Ուստի մենք հստակ ուղերձ ունենք՝ շանտաժին պետք է վերջ տալ։ Եթե իսկապես ուզում են բանակցություններ սկսել, ուրեմն թող ներկայացնեն փաստաթուղթը, ես այսօր էլ կստորագրեմ։ Մենք վճռական ենք տրամադրված՝ մեր կողմից առաջիկա չորս տարիների ընթացքում այս հարցը օրակարգում չի լինի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։