Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում խախտում է սիրիական օրենքները և թույլ է տալիս ահաբեկիչներին մնալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա նաև հավելել է, որ Իսրայելի ռեժիմը Սիրիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական շահառուն է։
Հինգշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կառավարական բանակը մարտի մեջ է մտել ահաբեկիչների հետ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։
Խախտելով դեէսկալացիայի համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկինում հայտնի էր որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա») ահաբեկչական կազմակերպությանը պատկանող խմբավորումները հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների լայն ճակատում գտնվող գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի վրա։ Սիրիայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ բանակը պատասխանել է գրոհին, ինչի հետևանքով ահաբեկիչները մարդկային ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։