Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Սիրիայում իրավիճակի վատթարացման ֆոնին։
«Մենք, իհարկե, շարունակում ենք աջակցել Բաշար ալ-Ասադին», - ասել է Պեսկովը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով իրավիճակը Սիրիայում։
Խախտելով դեէսկալացիայի համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկինում հայտնի էր որպես «Ջաբհաթ ալ-Նուսրա») ահաբեկչական կազմակերպությանը պատկանող խմբավորումները հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների լայն ճակատում գտնվող գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի վրա։ Սիրիայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ բանակը պատասխանել է գրոհին, ինչի հետևանքով ահաբեկիչները մարդկային ուժի և տեխնիկայի կորուստներ են կրել։