Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականը, ըստ չինական օրացույցի, կանցկացվի Փայտե օձի խորհրդանիշի ներքո, որն իր հետ կբերի իմաստության, ինտուիցիայի և ռազմավարական աճի էներգիա։ Այս տարի չինական հորոսկոպի որոշ նշաններ կզգան բախտի հատուկ ալիք՝ ներդաշնակորեն զուգորդված Օձի էներգիայով։ Նրա ճկունության և խելացիության շնորհիվ կենդանակերպի նշանները կկարողանան զգալի առաջընթացի հասնել ֆինանսական, անձնական ու մասնագիտական ​​ոլորտներում։

Չինական ավանդույթի համաձայն՝ Օձի տարին հաջողություն կբերի Ցլի, Նապաստակի, Այծի և Կապիկի տարում ծնվածներին։ Առնետը, Ձին և Վիշապը պետք է լինեն ավելի իմաստուն և հետևողական։

Օձի տարում ծնվածների համար տարին անհաջող կլինի. նրանց համար գալիս է «բենմինգը»՝ իրենց կենդանակերպի տարին, որը նաև կոչվում է «ճակատագրի տարի»: Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում մարդիկ վիրավորում են ժամանակի աստված Թայ-Սուիին, ուստի նրանց կարող են սպասել փորձություններ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 2025-ի 3 ամենահաջողակ նշանները կլինեն՝

Աքաղաղ (1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017)

Աքաղաղներն իրենց բնական համառության և պրագմատիզմի շնորհիվ այս տարի կարիերայի աճի և անձնական նվաճումների համար շատ նոր հնարավորություններ կգտնեն։ Օձի էներգիան կօգնի նրանց ռիսկային, բայց լավ մտածված նախագծերում։

Ցուլ (1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021)

Ցուլերի համար տարին կուղեկցվի կայունությամբ և ֆինանսական հաջողություններով։ Նրանց բնական կարգապահությունը և քրտնաջան աշխատանքը ներդաշնակություն կգտնեն Օձի ռազմավարական բնույթի հետ, ինչը կնպաստի երկարաժամկետ արդյունքներին:

Կապիկ (1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, )

Իր արագ մտածողությամբ և հարմարվողականությամբ հայտնի այս նշանը կկարողանա օգտվել Օձի տարվա անկանխատեսելի հնարավորություններից։ 2025 թվականը կլինի նոր սկիզբների ու անսպասելի հաջողությունների ժամանակաշրջան։

Վարազ ( 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019)

Վարազի համար 2025 թվականը բարենպաստ կլինի ֆինանսական և անձնական նվաճումների առումով։ Նրբանկատությունն ու ինքնատիրապետումը կօգնեն խուսափելու անձնական հարաբերություններում խնդիրներից։ Հնարավոր է՝ ստիպված լինեք ավելի շատ ընտանեկան պարտականություններ ստանձնել: Աշխատավայրում խորհուրդ է տրվում խուսափել կոնֆլիկտներից:

Այս տարին շատ փոփոխություններ կբերի, շատերին հնարավորություն կընձեռվի իրականացնելու իրենց ամենանվիրական երազանքները։ Գործեք խելամտորեն, վստահեք ձեր ինտուիցիային, և Կանաչ փայտե օձի տարին կլինի ձեր ամենահաջող շրջանը:

2092