Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կոնֆիդենցիալը պետական գաղտնիքի հետ ի՞նչ կապ ունի: Եթե պետական գաղտնիքի թեմա կա, և պաշտոնական հաղորդագրության մեջ է, դա ուրիշ հարց է»,- այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի՝ ՔՊ կուսակցությունից հեռացվելուն: 
Փոխնախագահը հավելեց, որ եղել է ներքին քննարկման արտահոսք, այդ թվում՝ նաև պետական նշանակության հարցերի վերաբերյալ:


Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այդ ասվում էր, որ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն է եղել պատճառը, Արշակյանը ասաց. «Հենց այդ միջադեպն է պատճառ եղել քննարկումների, որոնց արդյունքում պարզվել է՝ տեղի է ունեցել արտահոսք ներքին քննարկման, այդ թվում՝ նաև պետական նշանակության հարցերի վերաբերյալ»:
Նրա խոսքով՝ փակ քննարկումից արտահոսք կազմակերպելը, այդ թվում՝ նաև պետական հարցերի վերաբերյալ, որը փակ քննարկման նյութ է, մի բան է, մամուլի հետ շփումը՝ այլ բան:


«Օրինակ՝ մամուլի հետ շփվելու համար ինձ որևէ մեկը նկատողություն չի կարող անել, բայց եթե ես հնչեցնեմ այստեղ մի բան, որը կոնֆիդենցիալ է, փակ տեղեկություն է և պետական անվտանգությանը վերաբերող, ինձ, իհարկե, կարող են հարցեր տալ դրա վերաբերյալ»,- նշեց ԱԺ նախագահի տեղակալը: 
 

395