Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայտարարագիրը գեներացվում է և կարևոր է, որ քաղաքացին իմանա ինչքան հարկ է վճարել, դա նաև սեփականության զգացումը ավելի կմեծացնի»,- այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորեց, որ հայտարարագրում ինքնաշխատ կերպով լրացվի, թե քաղաքացին որքան հարկ է վճարել պետությանը. «Ձեռնարկությունները գիտեն որքան հարկ են վճարում, բայց այն մարդիկ, որոնց հարկը ինքնաշխատ եղանակով է վճարվում, ի վերջո չի իմանում ինչքան է վճարում: Մարդու համար շատ կարևոր ինֆորմացիա է իմանա նախորդ տարվա ընթացքում ինչքան հարկ վճարեց: Մարդու ընկալումը աշխատավարձի չափի այն է, ինչ տնօրինվող գումարը, լավ է, քան «մաքուր» և «ոչ մաքուր»-ը: Աշխատավարձը դա չի, աշխատավարձը ավել է և այդ ավելը իր համար է ծախսվում: Մարդը մտածում է իրենից կտրեց տվեց ուրիշին, ի՞նչ արեց այդ ուրիշը, էլի իրա համար է ծախսում: Եթե օրինակ՝ այս դահլիճը դատարկ լինի, այդ գումարը չի կարող ծախսվել իր համար, չի գեներացվի և չի հասնի այստեղ: Կարևոր է մարդուն բացատրել, թե ինչպես է պետությունը աշխատում, պիտի հասկանա, որ թոշակ հավաքելը, գումար գեներացնելը ծախս է»:
Վարչապետը հավելեց, որ երբ քաղաքացին տեսնի, թե իր պետությանը, իր երկրին ինչքան հարկ է վճարել, իր քաղաքացիական և քաղաքական ինքնազգացողությունը էականորեն կփոխի: