Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրություններից հետո իր ասած խոսքերը, որոնցով բնութագրել է դրանց կեղծումը։ Խոսքը Associated Press-ի հետ զրույցում նրա հայտարարություններ են «հայկական կարուսելի» կիրառման մասին, ինչը լայն քննարկումների պատճառ դարձավ։

«Ուզում եմ դիմել ծագումով հայերին (Վրաստանի քաղաքացիների) և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ Այդ «հայկական կարուսելը» էթնիկական երանգավորում չուներ»,- դեկտեմբերի 5-ին նշել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով, ինքն առաջին անգամ լսել է այս տերմինը, երբ վերադարձել է Վրաստան Էդուարդ Շևարդնաձեի օրոք։ Կեղծիքի նույն մեթոդը, ըստ նրա, կիրառվել է Միխեիլ Սահակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել». սրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- հավելել է նա:

565