Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կորեայում երկրորդ փորձով ձերբակալել է նախագահ Յուն Սեոկ Յուլին, որին դեկտեմբերին խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար: Ինքը՝ նախագահը, հայտարարել է, որ ինքնակամ համաձայնել է ներկայանալ հարցաքննության։

Սա Հարավային Կորեայի պատմության մեջ գործող նախագահի առաջին ձերբակալությունն է, թեև նա պաշտոնանկ է արվել:

Նախագահական նստավայրում մի քանի ժամ տեւած ընդհարումից հետո, ինչպես 12 օր առաջ առաջին անգամ, քննիչները կարողացան Յունին այս անգամ բերել կոռուպցիայի հետաքննության բյուրո (բարձրաստիճան պաշտոնյաներ)՝ հարցաքննության:

Յունն ավելի վաղ հրապարակել էր կարճ տեսաուղերձ, որում ասում էր, որ դեռևս կարծում է, որ ձերբակալությունն անօրինական է, սակայն որոշել է ենթարկվել քննիչներին և ոստիկանությանը՝ արյունահեղությունից խուսափելու համար:

Դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի նախագահը ռադիկալ միջոցների կիրառմամբ փորձեց շարունակել պայքարն ընդդեմ ընդդիմության, որը վերահսկողություն էր հաստատել խորհրդարանում. նա անհաջող փորձ արեց երկրում ռազմական դրություն մտցնելու։ Դրանից հետո խորհրդարանը նրան մեղադրեց ապստամբության փորձի մեջ և դեկտեմբերի 14-ին իմպիչմենտի ենթարկեց պետության ղեկավարին։

203