Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Global Firepower հարթակում, որը կազմում է աշխարհի բանակների ամենամյա վարկանիշային ցուցակը, 2-րդ տեղում Ռուսաստանի զինված ուժերն են․ այս տեղը Ռուսաստանի հետ կիսում է Չինաստանը։
Ռուսաստանի զինված ուժերը վարկանիշով առաջ են անցել եվրոպական բոլոր երկրների զինված ուժերից, որոնց թվում առաջին տասնյակում են Մեծ Բրիտանիան (6-րդ տեղ), Ֆրանսիան (7-րդ տեղ) և Իտալիան (10-րդ տեղ): Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Հնդկաստանը (4-րդ տեղ) և Հարավային Կորեան (5-րդ տեղ), իսկ Ճապոնիան և Թուրքիան զբաղեցրել են 8-րդ և 9-րդ հորիզոնականները։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել են ԱՄՆ զինված ուժերը, Ուկրաինան 20-րդ տեղում է։
ՆԱՏՕ-ի անդամներից, որոնց հետ Ռուսաստանը ցամաքային սահման ունի, Լեհաստանի զինված ուժերը զբաղեցրել են 21-րդ տեղը, իսկ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի զինված ուժերը՝ համապատասխանաբար 88-րդ, 99-րդ և 107-րդ տեղերը։ Նորվեգիան և Ֆինլանդիան զբաղեցրել են 38-րդ և 48-րդ տեղերը:
2006 թվականից ի վեր Global Firepower հարթակը իրականացնում է աշխարհի ավելի քան 140 բանակների ուսումնասիրում և գնահատում: 2025 թվականին վարկանիշում ընդգրկվել է 145 երկիր։ Ինչպես նշում են հարթակի հեղինակները, վարկանիշը կազմելիս գնահատվում է մոտ 50 գործոն, որոնք թույլ են տալիս հաշվի առնել զինված ուժերի անձնակազմի քանակը, տեխնիկական հագեցվածության մակարդակը, ֆինանսավորումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և նյութատեխնիկական հնարավորությունները։