Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 17-ամյա քաղաքացիների զինվորական հաշվառման մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը։
«Օրենքի համաձայն՝ ամեն տարի հունվարի 1-ից հուլիսի 31-ը 17 տարին լրացած երիտասարդները հաշվառվում են որպես ժամկետային զինծառայողներ էլեկտրոնային հաշվի միջոցով կամ անձամբ ժամանելով զինկոմիսարիատ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ եթե Ուկրաինայի քաղաքացին նշված ժամկետում չգրանցվի, նրան սպառնում է 17 հազարից մինչև 25,5 հազար գրիվնա (410 դոլարից մինչև 616 դոլար) տուգանք։
Հունվարի 14-ին Գերագույն ռադայի ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել էր, որ մոբիլիզացիոն տարիքը մինչև 17 տարեկան իջեցնելու Կիևի որոշումը կառաջացնի բնակչության մեծ դժգոհությանը։