Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի գործակալությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի ֆինանսավորումը, երբ նա ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ու վերլուծաբաններին։

«Մենք շատ մտահոգված ենք»,- գործակալությանը ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Ռեյչել Մոյնիհանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն, բայց «դա նրա համար ցավալի կլինի»,- ասում է Շվեյցարիայի Գլոբալ առողջության կենտրոնի տնօրեն Սյուերի Մունը: Թրամփը կարող է նաև կրճատել ՄԱԿ-ի գենդերային իրավահավասարության գործակալության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորումը, նշում է AFP-ն։

151