Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Կադաստրի կոմետեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հայտնեց, որ վերջերս իրեն քաղաքացի է դիմել, որը 300 քմ հող է ձեռք բերել՝ 100 քմ բնակելի տուն կառուցելու նպատակով, բայց 3 կողմն էլ բնակելի տուն կար և սերվիտուտի մասով, որ պետք է իրավունք վերցներ՝ այդտեղով ոչ մի կոմունիկացիա չի անցնում՝ տեւել է 3 ամիս։

Նա հարց ուղղեց. «Հիմա այս խնդիրը Դուք լուծելու՞ եք. երեք ամիս այդ մարդիկ վարձ են տվել մեկ այլ բնակարանում ապրելու՝ մինչեւ տունը կկառուցվի, իսկ վերջնարդյունքում 4-5 ամիս է տեւել, բայց դա սոցիալական է՝ մարդը 100 քմ տուն պետք է կառուցի, իր ընտանիքով ապրի», - հավելելով՝ «ես լավ գիտեմ, որ Ձեր ինստիտուտը լավ է աշխատում, գուցե կոմունիկացիաների, սերվիտուտի իրավունքներ տրամադրելը վերցնեք Ձեզ վրա»։

Թովմասյանը նշեց, որ շատ կարեւոր հարց է բարձրացվում. «Խնդիրը կայանում է նրանում, որ 2023 թ ԱԺ-ն առաջինն ընդունել է տարածական տվյալների մասին օրենք, որի հիման վրա Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը, որտեղ Կադաստրի կոմիտեն ներառել է բոլոր այն բազային շերտերը, որոնք առկա են, և Ձեր բարձրացրած հարցի լուծումը, այո, այդ համապատասխան ենթակառուցվածքների ճիշտ քարտեզագրումն է և ինտեգրված միջավայրի ստեղծումը»։

Թովմասյանի խոսքով՝ ՏԿԵՆ-ի հետ ակտիվ աշխատում են, որպեսզի կոմունիկացիաների վերաբերյալ տվյալները բերվեն ազգային պորտալ՝ որակը ստուգվի, որից հետո նոր օրենսդրական մեխանիզմներ դրվեն, թե ով ինչ ստուգումների արդյունքում կկարողանա որեւէ տեղեկանք տալ։

Սուքիասյանն ի պատասխան ասաց. «Պետք է վերջնական քարտեզ ունենանք և առաջնորդվենք այդ քարտեզով և մարդկանց ամիսներով չսպասեցնենք, վերջին հաշվով այդ մարդիկ մեր քաղաքացիներն են»։

Պատգամավորը շեշտեց՝ ցանկացած կոմունիկացիայի քարտեզ պետք է առանձին հաստատված լինի. «Եթե պետք է օրենքով պարտադրենք, որ և’ գազը, և’ ջուրը, և’ հոսանքը պարտադիր ունենան։ Այդքան մեծ եկամուտներ են ունենում՝ թող այդ ամեն ինչը ստեղծեն»։

Թովմասյանը նշեց. «Պարոն Սուքիասյան, Ձեր բարձրացրած յուրաքանչյուր խոսք ունի լուրջ հիմք։ Եվ յուրաքանչյուր խոսք հնարավոր է պարզաբանել այն լույսի ներքո, որ իհարկե պետք է ունենան իրենց տարածական տվյալները քարտեզագրված»։

Մանրամասները՝ տեսանյութում

451