Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա և նման քննարկում գոյություն չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագհ Ալեն Սիմոնյանը։
«Երկու կետերի վերաբերյալ, որի մասին Բայրամովը ասել է, քննարկումները կշարունակվեն, և ես կարծում եմ, որ պետք է արձանագրվեն, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ 2 կետ է մնացել քննարկման համար»,- ասաց նա․
Սիմոնյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո ակնկալվում էր նոր պատերազմ, նոր իրադարձություններ, և նրանց հաջողվեց կառավարել և հասնել այն կետին, որ այսօր ունեն համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր, ինչը, ըստ Սիմոնյանի, երկու երկրների համար մեծ հաղթանակ է։
«Ունենք 2 երկրների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, որը պատմության մեջ աննախադեպ է, ունենք դելիմիտացված սահման, ունենք համաձայնություն և տրամաբանություն այդ սահմանի գործընթացը շարունակելու, և սրանք բաներ են, որոնց հետ հաշվի չնստել ահնար է»,- նշեց նա։