Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Աշոցք-Մեծ Սեպասար, Սարիար-Սալուտ և Արա գյուղ տանող ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
22 Հունվար, 2025 10:17
149
Հեղեղումների վերաբերյալ վարքականոնների ուսուցում` բնակչության պատրաստվածության բարձրացման նպատակով
04 Փետրվար, 2025 10:29
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոմեքենայում պայթյունից
27 Հունվար, 2025 14:20
Պայթյունի ահազանգ՝ ԲԴԽ շենքի դիմաց. 1 անձ հոսպիտալացվել է. ՆԳ նախարարի մամուլի քարտուղար
27 Հունվար, 2025 13:15