Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շատ կարևոր հանդիպում կունենանք մենք Երևանում, դա է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը, որն այսօր տեղի կունենա, սա շատ հույժ կարևոր ձևաչափ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Այս հանձնաժողովի կարևորությունը կայանում է նրանում, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը ղեկավարում են երկու երկրների վարչապետները։ Երկու երկրների կառավարությունները մասնակցում են այս նիստին, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրները ամուր կապեր ունեն տարբբեր ուղղություններով, մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր շահեր և երկուստեք ուզում ենք էլ ավելի սերտացնել մեր հարաբերությունները։ Սա անշուշտ վերաբերվում է տնտեսկան համագործակցությոնը, տրանսպորտին, գործընկերությանը, շրջակա միջավայրին, զբոսաշրջության զարգացմանը, և սրանք այն թեմաներն են, որ երկու երկրների համար շատ կարևոր են»,- ասաց Մակա Բոճորիշվիլին։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև նշեց, որ Վրաստանը իսկապես ցանկություն ունի վալիդատոր դերով հանդես գալու և տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳ նախարարնը իր հերթին նշեց, որ միանում է գործընկերոջ գնահատականներին։

239