Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ Վաշինգտոնում հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, ինչպես նաև Ժոլին Twitter-ում (X):
Ինչպես նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Կանադայի միջև համագործակցության հնարավորությունները ընդհանուր գլոբալ խնդիրների (ինչպիսիք են սահմանային անվտանգությունը և էներգետիկ անվտանգությունը) լուծման հարցում։
«Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Կանադային Չինաստանի հարկադիր և անարդար տնտեսական գործելակերպին դիմակայելու համար: Նրանք նաև վերահաստատել են իրենց համագործակցությունը երկու երկրների անվտանգությունն ու բարգավաճումը բարձրացնելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ժոլին իր հերթին ասել է, որ Ռուբիոյի հետ հանդիպմանը քննարկել են նաև համագործակցությունը աշխարհաքաղաքական առանցքային խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը և Հայիթիի իրավիճակը։