Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է խորվաթ մասնագետ Նիկո Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

53-ամյա Կովաչի պայմանագիրը դորտմունդցիների հետ նախատեսված է 1,5 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նա նախկինում մարզել է Խորվաթիայի հավաքականը, Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Մյունխենի «Բավարիան», «Մոնակոն» և «Վոլֆսբուրգը»։

Կովաչը «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը կնշի շաբաթ՝ փետրվարի 1-ին, «Հայդենհայմի» հետ արտագնա խաղում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։30-ին։

Աղբյուրը`ArmSport.am

 

211