ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:
31 Հունվար, 2025 11:35
209
Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ․ԿԳՄՍՆ
11 Մարտ, 2025 14:09
Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը
10 Մարտ, 2025 17:30
Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը
05 Մարտ, 2025 13:24