Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը Հայաստանին և ժողովրդին համարում է իր բարեկամը։ Վերջին տասնամյակների ընթացքում Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը և երկու երկրների հարաբերությունները հասել են խորության անհրաժեշտ մակարդակի՝ այնպես որ այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Իրանի դեսպան Մեհդի Սոբանին։

«Իրանը իր հիմնական հանձնառությունն է համարում տարածշրջանում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը։ ԻԻՀ-ն կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոթոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրաջանային խնդիրների լուծման համար և վճռականորեն աջակցում է երկրների՝ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց նա։

189