![](https://araratnews.am/admin/images/1739121302.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց են կատարել Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։ Այդ մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։
Պատվիրակությանը դիմավորել է Qatar Foundation-ի ակադեմիական հարցերով գործադիր տնօրեն Աբիր Ալ Խալիֆան, ով ներկայացրել է հիմնադրամի տեսլականը, հիմնական ուղղություններն ու կրթական նորարարական մոտեցումները։ Նա ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է զարգացնել գիտելիքի վրա հիմնված հասարակություն՝ կրթության, հետազոտությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։