![](https://araratnews.am/admin/images/1655138587.jpg)
Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը: Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը:
Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն
ընդունել է Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ներդրումային գործակալության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը խոսել է այս ուղղություններով ՀՀ կառավարության առաջնահերթությունների ու այն հեռանկարային նախագծերի մասին, որոնց իրականացման ուղղությամբ հնարավոր է հաստատել սերտ համագործակցություն:
Մանսուր Ալ-Մահմուդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած գործակալությունը պատրաստ է արդյունավետ փոխգործակցություն հաստատել հայկական կողմի հետ: