Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։ Կաշառք տալու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
15 Փետրվար, 2025 10:28
204
Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
03 Մարտ, 2025 16:00
ՍԱՏՄ պաշտոնյաները կաշառք, նաև 8000 դոլար ապօրինի վարձատրություն են ստացել, թույլ տվել պաշտոնեական կեղծիք
14 Հունվար, 2025 13:16
ՊՆ բժշկական հանձնաժողովի անդամի՝ խոշոր չափով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատարանում է
11 Դեկտեմբեր, 2024 17:31