
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ:
Կոլիզեյի հնագիտական պարկի կայքէջում նշված է, որ ցուցահանդեսը կազմակերպված է Կոլիզեի հնագիտական պարկի և Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ:
Այս առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։ Նա հայտնեց, որ ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով խնդիրը ներկայացվել է Իտալիայի պատկան մարմինների և համապատասխանաբար կազմակերպիչների ուշադրությանը, և ստացվել է հարցը կարգավորելու դրական արձագանք:
«Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,-նշեց Բադալյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 2-ը: