Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ ինչի՞ համար է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, և ի՞նչ գործնական նշանակություն ունի: 

«Այն, ըստ էության, մի ծրագիր է, մի շրջանակ, որը պայմանավորում է այն որդեգրած անձի, խմբի, ժողովրդի, հանրության, պետության գործողությունները երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ նրանից՝ ամեն օր մենք այդ գաղափարախոսության վրա հղում ենք անում, թե չէ: Բայց մեր ամենօրյա կամ այդ գաղափարախոսությունը որդեգրած մարդու, մարդկանց խմբի, հանրության, պետության, ժողովրդի ամենօրյա գործողությունները և գործելակարգերը բխում են կամ սնվում են այդ գաղափարախոսությունից:

Եվ այսպես նախագիծ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության: Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքով: Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման, Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեր պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իմ ընկալմամբ և առաջարկով, կամ համենայնդեպս, իմ պատկերացումն ու առաջարկն է այնպիսին, որ այս գաղափարախոսությունը որդեգրվի, ինչից հետո կամ հընթացս պետք է դա արտահայտվի մեր հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, արտաքին քաղաքականություն, մշակույթ և այդպես շարունակ»,- նշեց Փաշինյանը: 

374