Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի  վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու արդյունքում, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Ընկերության վարձակալության իրավունքի պետական գրանցումը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող՝ 1,3930 հա մակերեսով, 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով և 0,2661 հա մակերեսով, 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 հողամասերի նկատմամբ:

Նշենք, որ վարձակալության պայմանագրերը կնքված են եղել Ջերմուկի նախկին քաղաքապետ Վ.Հ.-ի և նրան պատկանող ընկերության միջև: Առաջին հողամասի տարեկան վարձավճարը կազմել է ընդամենը 53 հազար 700 դրամ՝ 50 տարի ժամկետով, երկրորդ հողամասի տարեկան վարձավճարը՝ 13 հազար 500 դրամ՝ 50 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:

135