Ձեր երեսպաշտ, կեղծավոր էությունը էն ամենամեծ դավաճանությունն է, որ տեսել է էս երկիրը․ Սարիկ Մինասյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սեփական որդիներին փողի դիմաց բանակից թռցրածներն ու դրանց գրպանից ռոճիկ ստացողները որոշել են, որ պիտի բարոյականության դասեր տան։
Ձեր երեսպաշտ, կեղծավոր էությունը էն ամենամեծ դավաճանությունն է, որ տեսել է էս երկիրը, որ տեսել են մեր զոհված հերոսները։
Եթե ձեզ սովորեցրել են, թե լկտիությամբ հնարավոր է ամեն ինչի հասնել, ու եթե սուտն ու կեղծիքը ամենալկտի ձևով պնդեք՝ այն կդառնա իրականություն, շատ սխալ են սովորեցրել, որովհետև բարոյականությունը ու ազնվությունը միշտ էլ հաղթում են երեսպաշտությանն ու կեղծավորությանը։
Դե իսկ կոնկրետ հարցի կոնկրետ ու անկեղծ տրված պատասխանը մանիպուլացնողներին մի ուրիշ առիթով կանդրադառնանք»:
26 Փետրվար, 2025 21:23
394
Գյումրին հնարավորություն ունի ընտրել լավ քաղաքապետ ու վերացնել անորոշությունները․ Արայիկ Հարությունյան
24 Փետրվար, 2025 22:30
Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները նոր ու տաք հագուստ ունեն․Սարիկ Մինասյան
24 Փետրվար, 2025 22:01
Գյումրու կոմունալի աշխատակիցները ամբողջ գիշեր իրականացրել են ձնամաքրման աշխատանքներ. Սարիկ Մինասյան
21 Փետրվար, 2025 12:36