Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա: Այս մասին նա խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Երկրները ծախսում են իրենց տնտեսությունների 1,5-ից 1 տոկոսը: Մենք պարզապես չենք կարող շարունակել սուբսիդավորումը: Դա անարդար է և անկայուն»,- ասել է Ռուբիոն:

Վերջերս Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել սառեցված ռուսական ակտիվների և դրանից տուժող ամերիկյան ընկերությունների հետ կապված հարցեր։

293