Թուրքիան հաստատել է, որ վաղը կհանդիպեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է փետրվարի 27-ին Ստամբուլում նախատեսված Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման փաստը։
«Վաղը Ստամբուլում տեղի կունենա տեխնիկական հանդիպում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև: Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Թուրքիան պատրաստ է բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերել խաղաղության ջանքերին, ներառյալ ապագա բանակցությունների կազմակերպումը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին Ստամբուլում՝ քննարկելու երկու երկրների դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրները։
26 Փետրվար, 2025 17:40
100
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում
26 Փետրվար, 2025 15:09
Իլոն Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի ցուցակը
26 Փետրվար, 2025 11:37
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելը պատմական որոշում էր․ Կոբախիձե
25 Փետրվար, 2025 15:20
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները
26 Փետրվար, 2025 16:03
Ուկրաինան Թուրքիային է փոխանցել երկրի վերականգնման նախագծերի դոսյեն
26 Փետրվար, 2025 11:33
Միայն Թուրքիան կարող է փրկել Եվրամիությանը․ Էրդողան
25 Փետրվար, 2025 15:54