
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե նայենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում նրանց դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք:
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ-որ պահի քո դեմ:
Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի ՀՀ-ի դեմ: Բա պետք էր չգերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,- ասել է Քոչարյանը: