
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը պատրաստ է մինչև վերջ պայքարել Միացյալ Նահանգների դեմ առևտրի, մաքսատուրքերի կամ որևէ այլ պատերազմում, եթե Վաշինգտոնը ձգտի հակամարտության մեջ մտնել Պեկինի հետ:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում էր լուծել ֆենտանիլի հարցը, ապա ճիշտ որոշումը կլիներ հավասար պայմաններով երկխոսություն վարել Չինաստանի հետ: Եթե ԱՄՆ-ի ուզածը պատերազմն է, լինի դա մաքսատուրքերի, առևտրի, թե որևէ այլ պատերազմ, ապա մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,- ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ջիանն ավելի վաղ ասել էր, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են պատասխանել ԱՄՆ-ին սպասվող առևտրային պատերազմում և առաջարկում են Վաշինգտոնին դիմել երկխոսության, քանի որ Չինաստանը կպաշտպանի իր շահերը մինչև վերջ։