Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացմանը։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ։

«Չինաստանն արտահայտում է խիստ դժգոհություն և վճռական բողոք և պատասխան միջոցներ կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը խստորեն պաշտպանելու համար»,- ընդգծել են գերատեսչությունում։

Նախարարությունը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի միակողմանի մաքսատուրքերը խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները և խաթարում են բազմակողմ առևտրային համակարգը։ Ինչպես նշել են գերատեսչությունում, ԱՄՆ-ը «ոչ միայն չի կարողանա լուծել սեփական խնդիրները, այլև վնաս կհասցնի Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև նորմալ միջազգային առևտրային կարգին»:

190