
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությանը խնդրել է միջնորդի դերում հանդես գալ Իրանի հետ շփումներում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է նրա միջուկային ծրագիրը։
Այս մասին Araratnews.am-ը հայտնում է՝ հղում անելով Bloomberg-ին։
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը սա անմիջականորեն ասել է Պուտինին փետրվարին կայացած հեռախոսազրույցում։ Այնուհետև Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են հարցը իրենց ռուս գործընկերների հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ժամանակ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Bloomberg-ի հարցին, ասել է, որ «Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է լուծեն բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով», և որ Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար»։