
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած «Porsche Macan» և 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի թիվ 7 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել «Porsche»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: