
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայրում են գտնվում նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։