Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև ապրիլի 2-ը հետաձգել է Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի սահմանումը։

 Araratnews.am-ը մեջբերում է Թրամփի «Truth Social» սոցցանում արված գրառումը, որտեղ նա հայտնել է, որ որոշել է հետաձգել մեքսիկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ներդրումը Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ խոսելուց հետո։ Վերջինս նշել է, որ Թրամփի հետ շփումը «գերազանց էր ու հարգալից». երկու առաջնորդներն էլ որոշել են միասին աշխատել՝ պայքարելու ԱՄՆ ափիոնային և Մեքսիկայում զենքի մաքսանենգության դեմ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թրամփը հրաման է ստորագրել, որով հետաձգվում է մաքսատուրքերի ներդրումը ինչպես Մեքսիկայի, այնպես էլ Կանադայի համար։

Որոշումն ընդունվել է՝ չնայած ԱՄՆ նախագահի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև հրապարակային վեճին:

540