Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Հայաստանի համար տարբեր սցենարներ կդիտարկեն, եթե Երևանը 2025 թվականին չվճարի իր ներդրումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Ալեքսանդր Պանկինը։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «РИА Новости»-ն։

«Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու տարի վճարումներ չլինեն, և երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- պարզաբանել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ, ամենայն հավանականությամբ, նման դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից չի հեռացվի։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան լավագույնի հույս ունի Երևանի և ՀԱՊԿ-ին նրա սառեցված անդամակցության հարցում։ Պանկինի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգերով։

 

530