Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 9-ին՝ ժամը 23:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։

Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը մասամբ։

120