
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գյումրիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ակնհայտորեն լուրջ ջղաձգումներ են առաջացրել երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և աֆիլացված արբանյակներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ Գյումրիի ընտրապայքարը ընդդիմադիրների խմբակը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը։
Վարչապետի հայտարարությունը դարձավ շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ։ Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է»,- գրել է Բաղդասարյանը։
Ավելի վաղ վարչապետն անդրադարձել էր քաղաքական որոշ շրջանակների բանավեճին, թե ո՞վ է իրեն բերել իշխանության:
Հիշեցնենք՝ թեմայի շուրջ վերջին օրերին ակտիվորեն բանավիճում են Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները: