
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։
Այս մասին Arartnews.am-ը հայտնում է՝ հղում անելով БелТА լրատվական գործակալությունը։
«Պետությունների ղեկավարները դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև՝ ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, կքննարկեն Բելառուսի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացումը և փոխգործակցության հեռանկարային ոլորտները։ Ուշադրության կենտրոնում է նաև ինտեգրացիոն ձևաչափերով համատեղ աշխատանքը։ Երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ներկայիս միջազգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ»,- հայտնում է գործակալությունը։
Ակնկալվում է, որ բանակցություններից հետո կստորագրվի փաստաթղթերի փաթեթ։