Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում քննարկում են մեծ աղմուկ բարձրացած «Սպիտակ լոտոս» հեռուստասերիալի աղմկահարույց դրվագներից մեկը, որտեղ Պատրիկ Շվարցենեգերը և Սեմ Նիվոլայը համբուրվում են․ նրանք մարմավորում են Սաքսոն և Լոքլան եղբայրներին։

Մարտի 16-ին HBO-ի սերիալի վերջին դրվագում եղբայրները համբուրվել են, որից հետո ինցեստի համբույրի վերաբերյալ արձագանքները հեղեղել են սոցիալական ցանցերը։  Նկարահանող խմբի և դերասանների համար ևս տեսարանի նկարահանումը անհարմար է եղել:

Շվարցենեգերի գործընկեր Շարլոտա Լե Բոնը հարցազրույցում պատմել է մանրմասներ այս տեսարանից․ «Ակնհայտ է, որ նրանք արյունակից եղբայրներ չեն, ուստի դա հեշտացրել է գործը»,- ասել է Լե Բոնը Vulture-ին՝ նշելով, որ կարծում է, որ Պատրիկի համար իսկապես դժվար էր. « Սեմի համար դա նման էր հետեւյալին՝ կարևոր չէ, եկեք դա մի անգամ լավ անենք, ու ամեն ինչ կավարտվի: Որովհետև եթե առաջին անգամ լավ չես անում, ստիպված կլինես դա անել նորից ու նորից»: Անդրադառնալով Պատրիկին՝ Լե Բոնը նշել է․ «Բայց Պատրիկի արձագանքը նրա իսկական արձագանքն էր: Մենք բոլորս կարծում էինք, որ նա հետ կտա: Եվ Սեմն ասաց. «Ոչինչ, դա պարզապես համբույր է, հանգստացիր»»:

208