Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ միջազգային պարտավորությունների համաձայն, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։

Հիպերը նշել է, որ տեղյակ են Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգություններից, դրանք շատ լուրջ ենք ընդունում և ուշադիր հետևում են զարգացումներին։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ և, եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին», - ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակը։

Ընդգծելով, որ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման հարցին՝ Հիպերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերած հաջողությունների վրա և շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։

«Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով», - եզրափակել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով խոսնակը։

185