Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։

Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը
արժանիորեն գնահատելու համար, հայտնում են Ֆեդերացիայից։

663